28 օգոստոսի 2012 - 12:08 AMT
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում

Օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան Հայրապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ այսօր , գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: