28 օգոստոսի 2012 - 12:25 AMT
Ստեփան Գրիգորյանը խորհուրդ է տալիս ՌԴ ջավախահայերին չմիջամտել հայ-վրացական հարաբերություններին

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը բարձր է գնահատել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի գործունեությունը և անհամաձայնություն է հայտնել նրա հասցեին Ռուսաստանի ջավախահայերի կողմից հնչած քննադատության հետ: Ըստ նրա, ՌԴ ջավախահայերի դժգոհությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում դժգոհ են դեսպանի ակտիվ աշխատանքից:

«Հայաստանի ցանկացած դեսպան արտերկրում պետք է ակտիվորեն աշխատի այդ երկրի իշխանությունների հետ, կապի այդ երկրի հայ համայնքը նրանց հետ»,-ասել է նա:

Գրիգորյանը դրական է գնահատել Շառլ Ազնավուրի այցը Վրաստան և նրա համերգը Ռաբաթ ամրոցում: Ըստ նրա, համերգը նպաստեց հայերի հեղինակության ամրապնդմանը Վրաստանում: