Ս. Գրիգորյան. Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակը

Ս. Գրիգորյան. Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակը

PanARMENIAN.Net - Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը, քան գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, հանրապետականներն ավելի ակտիվ են արտաքին քաղաքականության մեջ, քան դեմոկրատները, որոնք նախընտրում են կենտրոնանալ ԱՄՆ ներքին խնդիրների վրա:

Գրիգորյանը հավելել է, որ եթե Հարավային Կովկասում գործի միայն մեկ սուբյեկտ` Ռուսաստանը, դա Հայաստանի համար հղի կլինի հօգուտ Ադրբեջանի ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Նրա կարծիքով, մի քանի սուբյեկտների առկայությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Հայաստանի համար մանևրելու հնարավորություն կստեղծի:

Միաժամանակ փորձագետը նշել է, որ ԱՄՆ հայ համայնքի նախասիրություններն այժմ շատ թե քիչ ակնհայտ են` գործող նախագահ Բարաք Օբաման, և «դա սխալ ընտրություն է»:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---