28 օգոստոսի 2012 - 13:50 AMT
Բակո Սահակյանն այսօր ընդունել է երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին` Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված համերգի համար՝ նշելով, որ այն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:

Նախագահ Սահակյանն ընդգծել է ոլորտի զարգացման գործում նման միջոցառումների դերը և այս համատեքստում կարևորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: