ՎիվաՍել-ՄՏՍ-ից մոդեմ ձեռք բերողները «Chevrolet Camaro» շահելու հնարավորություն կունենան

ՎիվաՍել-ՄՏՍ-ից մոդեմ ձեռք բերողները «Chevrolet Camaro» շահելու հնարավորություն կունենան

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ այսօրվաից մինչև դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ», «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ:

Խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաև բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար: «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները ևս կմասնակցեն վիճակահանությանը:

Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների և փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ:

Վիճակահանությամբ կխաղարկվեն` HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաև Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ և MTS Touch 551 հեռախոսներ:

Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` «Chevrolet Camaro» սպորտային ավտոմեքենա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---