Հայաստանի ԱԺ-ն աշնանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին պայմանագիրը28 օգոստոսի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԵՄ հետ եվրաինտեգրման գործընթացում և «Արևելյան գործընկերության» ծրագրի ակտիվ մասնակից է: Ինչպես օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին պայմանագիրը, հետևելով Ռուսաստանի ու Բելառուսի օրինակին, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է մասնակից երկրների կողմից 2011 թվականի վերջում: Ավելին, ըստ նրա նախապատրաստական փուլում է ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագի կնքումը, ինչը թույլ կտա հայ արտադրողներին առանց խոչընդոտների վաճառել սեփական արտադրանքը արտաքին շուկայում: Ինչ վերաբերում է եվրասիական միությանը Հայաստանի միանալուն, ապա այստեղ Գագիկ Մինասյանը մի շարք խնդիրներ է տեսնում, առաջին հերթին ընդհանուր սահմանի բացակայությունը այդ միավորման անդամների հետ, որոնք նաև միասնական Մաքսային միության անդամ են: Նաև պարզ չէ, թե ինչ մեխանիզմներից կկարողանա օգտվել Հայաստանը այդ ընկերակցությանն անդամագրվելու դեպքում: Բացի այդ, ըստ պատգամավորի, այսօր Հայաստանն ու ԼՂՀ-ն չունեն մաքսային սահման և հանդես են գալիս որպես միասնական երկիր մեկ մաքսային տարածքով և ընդհանուր տնտեսությամբ: «Եվ եթե մի կողմ թողնենք մնացած մյուս բոլոր հարցերը, ապա բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են եվրասիական ընկերակցության անդամ դառնալ 2015 թվականից հետո, այսօր արդեն փորձում են ստեղծել միասնական մաքսային տարածք»,-ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |