Ոստիկանությունը չի մեկնաբանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին տեղեկությունները28 օգոստոսի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին տեղեկությունները: «Ցանկացած քրեական գործի շրջանակում համապատասխան քննչական գործողություններ են անցկացվում: Եվ եթե անհրաժշետություն է լինում, մենք այդ մասին հայտարարում ենք հրապարակավ»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ահարոնյանը հավելել է, որ քրեական գործի շրջանակում անց են կացվում բազմաթիվ քննաչական գործողություններ, որոնց մասին կհայտարարվի լրացուցիչ: Մի շարք հայկական ԶԼՄ-ներ այսօր հայտնել են, որ ոստիկանությունն ամբողջ գիշեր խուզարկություն է անցկացրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանը: Ըստ այդ լուրերի, խուզարկությունը կապված էր վերջերս Գյումրիում Ղուկասյանի ու ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |