28 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Թեհրանում առաջին անգամ հաստատել են Սիրիային աջակցելու մասին լուրերը

Առաջին անգամ Թեհրանի պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Իրանը Սիրիա է ուղարկում զինծառայողների` Ասադի ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար: Ինչպես հաղորդում է ZMAN.com-ը, այս մասին օգոստոսի 28-ին հաղորդում է ամերիկյան «Ուոլ սթրիթը»:

Ըստ «Ուոլ սթրիթի» հրապարակման, Իրանը Սիրիա է ուղարկել հարյուրավոր զինվորներ և Իսլամական հեղափոխության պահակների հրամանատարների` Ասադին սատարելու համար:

Մինչ այժմ Իրանը պաշտոնապես հերքում էր, որ մասնակցում է սիրիական հարցերին: