Գագիկ Մինասյան. Հայաստանի համար գազի սակագինը պետք է համահունչ լինի տարածաշրջանային սակագներին28 օգոստոսի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար գազի սակագինը պետք է համահունչ լինի տարածաշրջանային սակագներին: Այս մասին օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Մի կողմից գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի բավարարի տնտեսական շահույթին, և միաժամանակ համահունչ լինի տարածաշրջանային սակագներին»,-ասել է նա` մեկնաբանելով գազի սակագնի հնարավոր ավելացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Այս առնչությամբ նա հիշեցրել է հայտարարությունը, որն արվել է երկու երկրների նախագահների` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի, հանդիպման արդյունքում: Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հանրապետություն ներմուծվող գազի սակագնի վերաբերյալ: «Այն պետք է ելնի գազի շուկայական գնի իրականությունից` բազմապատկված կամ բաժանված, Հայաստանին բնական գազով ապահովելու անհրաժեշտությանը և Հայաստանի տնտեսության արդյունավետության պահպանման պարագայում պետք է համապատասխանի տարածաշրջանային գներին»,-հայտարարել է Սերժ Սագսյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում: Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, 2013թ ռուսական գազի 1000 քմ գինը 180 դոլարից կարող է հասնել 320-ի: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներկայումս բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ` գազի սակագների առնչությամբ: 2011-ից սկսած Հայաստանում գազի գները չեն փոխվել: Ներկայումս բնակչությունը 1քմ համար վճարում է 132 դրամ, իսկ կազմակերպությունները, որոնք ամսական օգտագործում են ավելի քան 10 հազար քմ, յուրքանչյուր 1000քմ համար վճարում են 243,13 դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |