Սփյուռքի նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան ժամանած սիրիահայ երեխաների հիմնահարցերը

Սփյուռքի նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան ժամանած սիրիահայ երեխաների հիմնահարցերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման առանցքում էին Հայաստան ժամանած սիրիահայերի, և հատկապես` երեխաների հիմնահարցերը: Նախարարի ներկայացմամբ սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գտնվում են ՀՀ կառավարության անընդմեջ հսկողության և ուշադրության ներքո: Նախարարը խոսեց արդեն իսկ իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունների և աջակցության մասին: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը հիմնադրամի անունից գործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնեց, հատկապես սիրիահայ երեխաների հետ տարվող աշխատանքներում: Հանդիպման ընթացքում ներկայացվեց սիրիահայերի կրթական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մի ողջ շարք, քննարկվեց հնարավոր գործակցության եզրերի լաղյն շրջանակ:

Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման և զրույցի արդյունքում ստացված տեղեկատվությունը կներկայացվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ողջ կառույցին, այնուհետև կսահմանվեն համագործակցության հնարավոր տարբերակները և ծրագրերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---