
Երևանի ոստիկանապետ , գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, պատասխանելով «Ժողովուրդ» թերթի հարցին, թե ինչ փուլում է գտնվում օգոստոսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիտրով) հասցեում հրազենով ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանի գործը, ասել է, որ դեռևս քննություն է ընթանում: Ոստիկանապետի տեղեկացմամբ, քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն, ուրիշ ոչ մի վարկած լինել չի կարող:
Մեզ մոտ այդ վարկածն է: Գործը քննչականում է, այժմ լրացուցիչ բան ասել հնարավոր չէ, քննություն է գնում: Եթե ինչ-որ բան պարզվի, կպարզաբանվի, այժմ միայն դա է»,- ասել է ոստիկանապետը: