29 օգոստոսի 2012 - 12:46 AMT
Bolevan թայֆունն ընդգրկել է Ճապոնական ծովի ողջ ջրային տարածքը

Bolevan թայֆունը դուրս է եկել Ճապոնական ծով և ստիպել Պրիմորսկի երկրամասի Օլգա ծոցում պատսպարվել ավելի քան 100 կորեական առագաստանավերի: Ինչպես հաղորդել է Օլգա նավահանգստի նավապետը, այստեղ թաքնվում են ԿԺԴՀ 22 ձկնորսական նավեր, մնացած ձկնորսները Կորեայի Հանրապետությունից են: Նրանք աշխատել են Պրիմորսկի երկրամասի ափերից 20-30 մղոն հեռավորության վրա, երբ ուժեղ փոթորիկ է բարձրացել: Օլգա նեղուցում քամու արագությունը վայրկյանում 6-8 մ է, իսկ ծովափի մնացած մասերում քամին հասնում է վայրկյանում 25-30մ արագության:

Թայֆունը ստիպել է դադարեցնել բեռնափոխադրումները Պրիմորսկի երկրամասի նավահանգիստների մեծամասնությունում:

Այստեղ քամու արագությունը հասնում է փոթորկի ցուցանիշների` Վլադիվոստոկում վայրկյանում 33 մետրի, Նախոդկայում` 32, հաղորդել են օդերևութաբանները:

Bolevan թայֆունն ընդգրկել է Ճապոնական ծովի ողջ ջրային տարածությունը, Հեռավոր Արևելքում նրա հարվածները հասել են Ամուրսկի և Հրեական ինքնավար մարզեր, Պրիմորսկի և Խաբարովսկի երկրամասեր: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, օգոստոսի 30-31-ին թայֆունը կհարվածի Սախալինին և Կուրիլյան կղզիներին: