Նավթն էժանանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների մասին Նավթի ինստիտուտի տվյալների ֆոնին

Նավթն էժանանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների մասին Նավթի ինստիտուտի տվյալների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են չորեքշաբթի օրվա վաճառքի ընթացքում ԱՄՆ պահեստներում հումքի պաշարների ավելացման վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, վկայում են վաճառքի տվյալները:

Մոսկվայի ժամանակով 08:48-ի դրությամբ WTI ապրանքանիշի (Light Sweet Crude Oil) թեթև ամերիկյան նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.46 դոլարով կամ 0.48 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95.87 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,18 դոլարով կամ 0,16 տոկոսով` մինչև 112,40 դոլար մեկ բարելի համար:

Ինչպես նախօրեին հաղորդել է API-ը, նավթի պաշարներն անցած շաբաթվա ըթնացքում աճել են 5,5 մլն բարելով, իսկ վառելիքի պաշարները կրճատվել են 2,4 մլն բարելով: ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները կհրապարակվեն չորեքշաբթի օրը:

Նավթի գների նվազումը կապված է նաև Մեքսիկական ծոցում «Իսահակ» փոթորկի պատճառով արդյունահանող և վերամշակող ընկերությունների համար սպառնալիքի կրճատման հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---