29 օգոստոսի 2012 - 11:16 AMT
Airbus-ը Ֆիլիպիններ կառաքի 7 մլրդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ

Airbus եվրոպական ավիաարտադրողը շահել է Ֆիլիպիններ 7 մլրդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ առաքելու մրցույթը: Որպես գնորդ հանդես է եկել տեղի Phillippine Airlines ավիաընկերությունը, հաղորդում է Reuters-ը: Ավիափոխադրողը մտադիր է գնել մինչև 100 նոր ինքնաթիռներ գալիք 5-7 տարիների ընթացքում: Այսպիսով, Philippine Airlines օդանավերի ընդհանուր քանակը կհասնի 140-ի: Ավիաընկերությունն արդեն պատվիրել է 10 հեռամագիստրալային А330-300s ինքնաթիռներ ու ևս 44-ը A321 շարքից: Օդանավերի մատակարարումը պետք է սկսվի 2013-ին:

Philippine Airlines-ը մտադիր է վճարել նոր ինքնաթիռների համար ավելի վաղ ստացված բանկային վարկերից:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ը հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի Philippine Airlines-ի հետ պայմանագիր ստանա Boeing ավիակոնստրուկտորը:

Ֆիլիպինյան ավիաընկերության ղեկավար Ռամոն Անգը հաղորդել է, որ Philippine Airlines-ը բանակցություններ վարում Boeing-ի հետ 787-9 Dreamliner մոդելային շարքից նոր ինքնաթիռներ գնելու մասին, հաղորդում է ՌԲԿ-ն: