Օլանդը փորձում է զատվե՞լ Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու որոշումից

Օլանդը փորձում է զատվե՞լ Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու որոշումից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ մի տեղեկություն չունի Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին ընդգրկելու մասին և նման հանձնարարություն չի տվել: Այդ մասին Օլանդը հայտարարել է թուրքական Hurriyet-ի թղթակցին Փարիզում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Ես ոչ մի տեղեկություն չունեմ այդ մասին: Ես կուսումնասիրեմ այդ հարցը և ճգրիտ տեղեկություններ կտամ ձեզ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Օրերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի որոշման, պատմության և աշխարհագրության դասագրքերում կընդգրկվի նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին: Ինչպես գրել են թուրքական ԶԼՄ-ները, կրթության նախարարի այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, որը նախագահ Օլանդի հետ մեծ հույս է կապում Փարիզի հետ հարաբերությունները վերականգնելու առումով:

Հայոց ցեղասպանության թեման ընդգրկված է նաև ֆրանսիական բուհերի համաշխարհային պատմության դասագրքերում:

Ի պատասխան Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաները հայտարարեցին, որ մտադիր են մանրակրկիտ կերպով ուսումանսիրել Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժինը «Թուրքիային վարկաբեկող պահերի» առումով՝ Ֆրանսիային դիվանագիտական պատասխան հղելուց առաջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---