Բաշար Ասադ. Սիրիայում չեն լինի բուֆերային գոտիներ

Բաշար Ասադ. Սիրիայում չեն լինի բուֆերային գոտիներ

PanARMENIAN.Net - Սիրիայում այսպես կոչված բուֆերային գոտիների ստեղծումը, որոնց մասին խոսում են միջազգային հասարակության որոշ անդամներ, անիրագործելի նախագիծ է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ադ Դունիա» սիրիական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սիրիայի հետ սահմանին որպես քուրդ անջատողականներին հակազդելու միջոց անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու հնարավորության մասին հուլիսի վերջին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է նման գոտի ստեղծելու Անկարայի ցանկությունը, որպեսզի զսպի փախստականների աճող հոսքը: Երկու օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղորդել է, որ երկրի կառավարությունն աշխատում է Անկարայի նախաձեռնության վրա:

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ապստամբների նկատմամբ կառավարական ուժերի վերջնական հաղթանակը ժամանակի հարց է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---