«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի  որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան: Պաշտպանը վիճարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի որոշ հոդվածների սահմանադրականությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդհոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդհոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը և հակասում է Սահմանադրությանը։ Նշված օրենքը չի ապահովում նաև ՀՀՍահմանադրության այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները և ՄԱԿ-ի ԳլխավորՎեհաժողովի թիվ 43/173 բանաձևը, պաշտպանելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---