29 օգոստոսի 2012 - 14:16 AMT
Ժանտամահ Ադրբեջանի բանակում. Ադրբեջանցի զինվորը մահացել է հիվանդությունների մի ողջ փնջից

Օգոստոսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր հոսպիտալում մահացել է N զորամասի զինիծառայող Նովրուզով Էլշան Նարիման օղլուն (1994 ծնվ.):

Մահվան պատճառ են դարձել սուր էնցեֆալիտը, ցերեբրալ կոման, թունավոր նեֆրիտը, ռեակտիվ պանկրեատիտը, վարակիչ-թունավոր միոկարդիտը, սուր սրտանոթային և շնչռական անբավարարությունը:

Չնայած ՊՆ և առողջապահության նախարարության բժիշկների կողմից հետազոտության և բուժման ժամանակակից մեթոդների կիրառմանը, հիվանդին չի հաջողվել փրկել: