Այս տարի խորովածի համահայկական փառատոնին զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

Այս տարի  խորովածի համահայկական փառատոնին զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

PanARMENIAN.Net - Ախթալայում սեպտեմբերի 8-ին, այս տարի արդեն 4-րդ անգամ տեղի կունենա Ավանդական խորովածի համահայկական փառատոնը:

Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ այս տարի փառատոնին զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու Վրստանից, ինչպես նաև դիմումներ կան Գերմանիայից, Չեխիայից:

Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելացել է. « Բացի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ –ի անդամ ռեստորանների, մասնակիցներ կան նաև Բերձորից, Ջերմուկից, Լոռու, Գեղարգունքի, Սյունիքի մարզերից»:

Որպես փառատոնի թերի կողմ Մամուլյանը մատնաշեց այն, որ փառատոնը դեռևս չունի հստակ մշակված կանոնադրություն. «Դա է պատճառը, որ արտասահմանից ժամանած մասնակիցների համար որոշակի բարդություններ են առաջանում»:

Փառատոնի կազմակերպիչներից «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն էլ ասաց, որ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, որոշվել է, որ փառատոնը լինելու է վճարովի:

Փառատոնն ուենալու է նաև գեղարվեստական մաս, որի ժամանակ ելույթ են ունենալու ժողովրդական երգի համույթներ, ինչպես նաև այս տարի փառատոնին ակուստիկ երաժշտությամբ 2 ժամ շարունակ ելույթ կունենաThe Beautified Project ռոք խումբը :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---