Լիբանանյան «Ազդակ» օրաթերթ. Դամասկոսում հավաքական ջարդի ընթացքում հայ ընտանիք է սպանվել29 օգոստոսի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զամալքայի արվարձանում իրականացված հավաքական ջարդի ընթացքում հայ ընտանիք է սպանվել: Այս մասին տեղեկացրել է Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսում գտնվող թղթակիցը: Ընտանիքի 6 անդամների դիակներն այսօր հայտնաբերվել են մի մզկիթում: «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանի Դամասկոսում գտնվող աղբյուրները հայտնեցին, որ իրենք չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը, քանի որ սպանվածների ինքնությունը դեռևս պարզել չի հաջողվել: Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Դամասկոսի Ջոբար թաղամասում, անհայտ պայմաններում սպանվել է 3 հայ: Սպանվածները 1963 թ. ծնված Պետրոս Մաթոսյանը, 1966 թ. ծնված Գևորգ Մաթոսյանը, և 1990 թ ծնված Լևոն Պետրոսի Մաթոսյանն են: Այժմ Առաջնորդարանը փորձում է դուրս բերել դիակները հակամարտության գոտուց: Անահիտ Ադամյանի հետ հեռախոսազրույցում Դամասկոսի հայերը տեղեկացրին, որ հայերի դիակները հակամարտության տարածքից դուրս բերել դեռևս չի հաջողվել: Սպանվածների դիակները փողոցում են, բայց հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն չունեն մոտենալ և վերցնել դրանք: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |