Վառվառա Մարգարյան. Ռուսաստանում հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է

Վառվառա Մարգարյան. Ռուսաստանում հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանում բանկվող հայերի հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրասնոդարի երկրամասի «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ կառավարությանը կից «Ֆինանսական ակադեմիայի» Տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի «Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի» իսկական անդամ Վառվառա Մարգարյանը: Ընդ որում, նա նշում է, որ ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: «Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են»,-նկատել է Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, այժմ Կրասնոդարի երկրամասում բնակվում է 250 հազար հայ.ըստ ոչ պաշտոնական տվյալների նրանց քանակությունը 4 անգամ ավելի է, սակայն ամեն դեպքում նրանք ռուսներից հետո թվաքանակով երկրորդն են:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում առկա ազգամիջյան հակամարտություններին, ապան Մարգարյանը կարծում է, որ դրանք հրահրում և ֆինանսավորում են արտաքին ուժերը, որոնք փորձում են հասնել Ռուսաստանի թուլացմանը:

Նա նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի սկանդալային հայտարարությունն անվանել է սխալ ձևակերպված:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---