
Աբդուլլահ Գյուլի աշխատակազմը հերքում է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե նրան թունավորել են, հայտնում է Star թերթը: Թուրքիայի նախագահի աշխատակազմը Գյուլի թունավորման մասին տեղեկատվությունն անվանել է սուտ և չհիմնավորված:
Ավելի վաղ Yurd թերթում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին թունավորել են և նա բուժում է անցնում Թուրքիայի հիվանդանոցներից մեկում:
Գյուլը հիվանդանոց էր տեղափոխվել, երբ վատ ինքնազգացողության պատճառով ընդհատեց այցը Ղրղզստան, որտեղ անցնում էր Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստը: Բժիշկները նրա մոտ ականջի սուր բորբոքում են ախտորոշել: