
Օգոստոսի 29-ին Վրաստանի ՆԳՆ տարածել է հատուկ հայտարարություն` կապված ռուս-վրացական սահմանի մերձակայքում իրականացված հատուկ գործողության հետ: Հաղորդագրությունում նշվում է, որ ոչնչացվել է 11 գրոհային և զոհվել 3 վրացի զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են:
«Եվս 6 դիվերսանտներ շրջափակված են և իրականացվում է նրանց ձերբակալման օպերացիա: Վրաստանի ՆԳՆ ցավակցում է զոհվածների ընտանիքներին»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», ավելի վաղ ՆԳՆ տարածել էր հայտարարություն այն մասին, որ սահմանի դաղստանյան հատվածում իրականացվել են պատանդներին ազատելու հատուկ գործողություններ: ՆԳՆ պաշտոնական կայքում ևս տեղադրվել է տեսանյութ, որում ներկայացվում է պատանդների ազատումը, որոնք պատմում են առևանգման մանրամասները: