Քոնդոլիզա Ռայսին փորձել են ձերբակալել ռազմական հանցագործությունների համար

Քոնդոլիզա Ռայսին փորձել են ձերբակալել ռազմական հանցագործությունների համար

PanARMENIAN.Net - Հակապատերազմյան հանրահավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ ելույթ էր ունենում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ «ձերբակալելու» համար վերջինիս ռազմական հանցագործությունների համար: Ոստիկանությունը թույլ չի տվել ակտիվիստներին խանգարել միջոցառման ընթացքը: Ակտիվստների թվում էին նաև Code Pink կանանց կազմակերպության անդամները:

Ոստիկանները խնդրել են ցուցարարներին լքել շենքը, ասելով, որ դա մասնավոր սեփականություն է: Ցուցարարները դուրս են եկել փողոց, առանց դիմադրության, սակայն, անմիջապես պառկել են մայթին՝ ծածկելով իրենց կարմիր գույնի լաթերով, որոնք կոչված էին խորհրդանշելու արյան հետքերը: Շատերը խոստովանել են, որ կշարունակեն Բուշ-կրտսերի աշխատակազմի մասնակիցներին ձերբակալելու փորձերը, հայտնում է «Վզգլյադը»:

Տամպայում այս օրերին անցնում է ԱՄՆ հանրապետական կուսակցության համագումարը: Այդ առնչությամբ քաղաք են ժամանել նաև անարխիստներ, ծայրահեղական երիտասարդական խմբավորումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---