Ատոմ Ջանջուղազյան. Հայաստանի պետական պարտքը չի տուժել LIBOR դրույքով մանիպուլյացիաներից

Ատոմ Ջանջուղազյան. Հայաստանի պետական պարտքը չի տուժել LIBOR դրույքով մանիպուլյացիաներից

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին պարտքի մեծ մասը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով և միայն LIBOR լողացող դրույքով: «Բնականաբար, LIBOR հետ կապված իրավիճակը որոշակի ազդեցություն է թողել Հայաստանի արտաքին պարտքի վրա, սակայն դրա մեծ մասն ունի ֆիքսված տոկոսադրույք»,-օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա, Հայաստանի արտաքին պարտքի 3.1 մլրդ դոլարից 2.6 մլրդ դոլարը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով, մյուս մասը` ըստ LIBOR դրույքի: Ընդ որում, նա դժվարացել է ասել վնասի չափը, նշելով, որ վարկի ներգրավման դեպքում, որպես կանոն, հաշվի են առնվում դրա տատանման հնարավոր ռիսկերը, ինչի արդյունքում կորուստներն այնքան էլ մեծ չեն և անգամ երկրի պետական պարտքի ծառայությունների տարեկան հաշվետվությունների արդյունքների հիման վրա որոշ խնայողություններ կլինեն:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում LIBOR-ը մեծ «հռչակ» է վայելում: Արդեն գրեթե բոլոր եվրոպական բանկերը կասկածվում են դրույքով մեքենայություններ իրականացնելու մեջ:

Առաջինը հայտնի են դարձել Barclays բանկի գործողությունները, ինչի արդյունքում բանկը ստիպված է եղել վճարել 453 մլն դոլար: Դրույքի մանիպուլյացիայով զբաղվել են նաև գերմանական Deutsche Bank-ը, բրիտանական HSBC-ն, ֆրանսիական Societe Generale-ը և Credit Agricole-ը:

Նոր անցանկալի երևույթները կանխելու համար, դրույքը հաշվարկվելու է ըստ իրական գործարքների, այլ ոչ թե ըստ հայտերի: Այդ կերպ կսահմանափակվեն դրույքով մանիպուլյացիաներ իրականացնելու հնարավորությունները: Սակայն ավելի կատարելագործված համակարգին անցում կատարելու համար որոշ ժամանակ կպահանջվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---