«Ժառանգությունն» առաջարկում է բողոքարկել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը

«Ժառանգությունն» առաջարկում է բողոքարկել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը:

ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը: Այսպիսով, մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից Հայաստանի Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվերակության օրը երկրից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: Նշված հակասությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով էլ խմբակցությունը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---