Սեպտեմբերի 1-ից Երևանի ավագ դպրոցներում մշտական մոնիթորինգ կանցկացվի

Սեպտեմբերի 1-ից Երևանի ավագ դպրոցներում մշտական մոնիթորինգ կանցկացվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից Երևանի ավագ դպրոցներում մշտական մոնիթորինգ կանցկացվի: Այդ մասին այսօր Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը հաղորդեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Սեպտեմբերի 1-ից Երևանի ավագ դպրոցներում ԿԳՆ աշխատակիցները պարտադիր կերպով կատարելու են պատահական այցելություններ` դպրոցներում տիրող իրավիճակին, կրթական դասընթացի որակին հետևելու և խախտումներն արձանագրելու ու վերացնելու նպատակով: Ինչ վերաբերում է մարզերի դպրոցներին, ապա դրանք նույնպես հսկողության տակ կլինեն և պարբերաբար մոնիթորինգի կենթարկվեն իմ` մարզ կատարելիք այցերի շրջանակներում»,- նշեց նա:

Աշոտյանի խոսքով` կրթական գործընթացի կազմակերպումն ու որակի ապահովումը կրթության համակարգի կայացման կարևոր հիմնախնդիրներն են: «Մենք հետևողական ենք լինելու կրթական գործընթացի որակի ապահովման և կազմակերպման գործում: Ցանկացած արձանագրված խախտման դեպքում խիստ պատիժներ կսահմանվեն, որպեսզի հետագայում նման խախտումները կանխվեն: Կրթական գործընթացի գրագետ կազմակերպման համար կարևոր է նաև հասնել ֆինանսական միջոցների առավել արդար բաշխմանը»,- հաղորդեց նա` նշելով, որ այդ ուղղությամբ նախարարությունը նույնպես աշխատում է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---