Նավթն առավելապես էժանանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների աճի ֆոնին

Նավթն առավելապես էժանանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների աճի ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրը նվազում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրության ֆոնին, որը մեծածախ պահեստներում ցուցադրել է պաշարների ավելացում:

Մոսկվայի ժամանակով 08:48-ի դրությամբ WTI (Light Sweet Crude Oil) ապրանքանիշի թեթև ամերիկյան նավթի հոկետմբերի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.45 դոլարով կամ 0.47 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95.04 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը չի փոխվել և կազմել է մեկ բարելի համար 112,54 դոլար: ԱՄՆ նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթում աճել են 3,778 մլն բարելով կամ 1 տոկոսով` մինչև 364,524 մլն բարել:

Արժենշման առավել կտրուկ անկմանը խոչընդոտում են ԱՄՆ առևտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները: Նախօրեին գերատեսչությունը հաղորդել է, որ երկրի ՀՆԱ իրական աճը 2012-ի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 1,7 տոկոս առաջին եռամսյակի համեմատ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---