Լ. Ալավերդյան. Ադրբեջանը Սաֆարովի գործում ցանկանում է օգտվել Հունգարիայի տնտեսական ճգնաժամից30 օգոստոսի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է օգտվել Հունգարայի ծանր տնտեսական դրությունից և ֆինանսական օգնություն տրամադրելու միջոցով հասնել հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով Սաֆարովին հանձնելու գործընթացը սկսելու մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով, իրենց վերլուծության համաձայն, Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին հանձնելու հավանակությունը միջինից բարձր է: «Հունգարիայում սկսվել են բացասական քաղաքական զարգացումներ, սկսած ժողովրդավարությունից ավտորիտարիզմի անցում կատարելուց, ավարտած բավական աղետալի տնտեսական իրավիճակով»,- ասել է նա: Դրա հետ կապված Ալավերդյանը նշել է, որ որոշ ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որ Ադրբեջանը ցանկանում է ֆինանսապես օգնել Հունգարիային` 2-3 մլրդ դոլարով գնելով նրա պետական արժեթղթերը: «Պետք է նշել, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործունեությունը տեղ է գտել համաշխարհային և եվրոպական կառույցների զեկույցներում, և մենք հիմքեր ունենք հայտարարելու, որ նման գործընթացները չեն կարող լինել հանգամանքների պարզ դասավորություն»,- նշել է նա: Ալավերդյանը հավելել է, որ Հունգարիայի քաղաքական վերնախավը Թուրքիայի միջնորդությամբ անարժան հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և նշել, որ Եվրոպայում նույնպես կասկածներ կան, որ «այդ գործարքի ետևում ավելին կա, քան տնտեսական օգնությունը» 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Ինչպես օրերս հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սաֆարովի գործը բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ կարևոր ասպեկտ, այն է, որ ադրբեջանցի սպաները ուսոցում են անցնում Թուրքիայի հատուկ ջոկատներում, որոնք գտնվում են գրավյալ Հյուսիսային Կիպրոսի տարածքում: «Ի՞նչ են անում ադրբեջանցի սպաները Կիպրոսում: Նրանց այնտեղ սովորեցնում են սպանել, դա պարզ է դառնում Սաֆարովի գործողություններից, որը նախապես կացին էր գնել, սրել էր այն ու ի վերջո կացնահարել հայ զինվորականին»,-հավելել է նա: Ինչպես նշել է Դեմոյանը, Սաֆարովի գործում մեծ դերակատարություն ունեցավ դատավոր Անդրեա Վասկուտտին, որը «կարողացավ հասնել դատապարտյալի արդարացի դատական փորձաքննությանը, որի արդյունքում ապացուցվեց, որ Սաֆարովը մեղսունակ է և կանխամտածված է կատարել սպանությունը»: Վերջում Դեմոյանը հայտարարեց, որ «Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |