Սամվել Կարապետյան. ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը մռայլից անդին է

Սամվել Կարապետյան. ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը մռայլից անդին է

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը մռայլից անդին է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը: «Նման եզրակացության ենք եկել հատկապես վերջին երեք տարիների ընթացքում, երբ մեր կազմակերպության գործունեությունն ավելի մեծ ծավալներ է ստացել ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության շնորհիվ: Հայաստանի տարածքից դուրս հայկական հուշարձանների վավերագրումը նոր թափ է առել: Եվ քանի որ տվյալների հավաքագրման ընթացքում կատարվում են ոչ մեծ ծավալի ուսումնասիրություններ, որոնք չեն կարող գրքի վերածվել, կարևոր էր չցրել այդ ուսումնասիրությունները զանազան հրատարակություններում, այլ ունենալ սեփական հանդես: Եվ ահա 2010 թվականից մենք հրատարակում ենք «Վարձք» հանդեսը»,- հաղորդեց հուշարձանագետը` հավելելով, որ այս տարի լույս է տեսել երեք համար, իսկ մինչև տարեվերջ կհրատարակվի ևս մեկը:

Բացի այդ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն այս տարի հրատարակել է «Անի» եռալեզու հատորը, որում առաջին անգամ տեղ են գտել մի շարք կառույցների չափագրումներ, տվյալներ, թարմ լուսանկարներ:

Սամվել Կարապետյանը հաղորդեց նաև Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ ՀՃՈՒ-ն հրատարակել է «Տպարանները հայոց հայրենիքում» քարտեզը, որում տեղ են գտել 1771-1920թթ. պատմական Հայաստանի տարածքում գործած տպարանները` բացման և փակման թվականներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---