Մեծ Եղեռնի 100-ամյակին լույս կտեսնի Արևմտյան Հայաստանի 70 գավառների պատմությանը նվիրված բազմահատորյակ

Մեծ Եղեռնի 100-ամյակին լույս կտեսնի Արևմտյան Հայաստանի 70 գավառների պատմությանը նվիրված բազմահատորյակ

PanARMENIAN.Net - 2015թ. լույս կտեսնի Արևմտյան Հայաստանի 70 գավառների պատմությունը 36 հատորներով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը, հատորաշարը կնվիրվի Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցին: «Հատորները կամփոփեն տասնամյակների ընթացքում կատարված ուսումնասիրությունները, մենք նյութերի հսկայական արխիվ ենք կուտակել այս նպատակով: 300 հազարից ավելի լուսանկարներ ունենք, մեր տրամադրության տակ է նաև Թիերի ամուսինների արխիվը, ինչպես նաև այլ հեղինակների ուսումնասիրություններ»,- նշեց նա` հավելելով, որ հատորները կընդգրկվեն ավելի քան 7000 գյուղերի պատմությունը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հրատարակության է պատրաստում նաև Արցախի բնակավայրերի պատմությունն ու նյութական մշակույթի հուշարձանները ներկայացնող բազմահատորյակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---