15 փետրվարի 2005 - 17:40 AMT
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՏՃԱՏՈՎ, ՈՐ ՀԱՅ ԷՐ
Գուգեն Մարգարյանը սպանվել է միայն այն պատճառով, որ հայ էր, «Open Armenia Forum» կայքում օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բուդապեշտի դատարանում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով` հանցագործության վայրում կատարած 9-րոպեանոց օպերատիվ նկարահանումների դիտումից հետո, որի ժամանակ կարելի է տեսնել կացնահարված մարդուն, որի մարմնի վրա նույնիսկ վերմակը չի շարժվել, ապա հասարակ մարդու մոտ պարզապես նողկանք է առաջանում: Իր արարքով Ռ.Սաֆարովը խայտառակել է ոչ միայն իրեն, այլեւ ադրբեջանական բանակը, ողջ ադրբեջանական ժողովուրդին եւ ընդհանրապես` մարդ հասկացությունը: Ինչպես նշել է Հայկ Դեմոյանը, պաշտպանության գիծն ամեն կերպ փորձում է կապել Սաֆարովի արարքը ղարաբաղյան հակամարտության ժամանակ մանկության հիշողությունների հետ եւ շեշտը դնում է հայերի ագրեսիվ քաղաքականության եւ 1993 թվականի օգոստոսի 23-ին ղարաբաղյան ինքնապաշտպանության ուժերի կողմից Սաֆարովի հայրենի քաղաքի` Ջեբրաիլի «գրավման» վրա: Ընդսմին լռում են հետեւյալ հետաքրքիր մանրամասների մասին: Նախ եւ առաջ, ինքը Սաֆարովը խոստովանել է, որ 1991 թվականից բնակվել է Բաքվում, այնուհետեւ գտնվել է Թուրքիայում` զինվորական ուսուցումը շարունակելու նպատակով: Այսպես թե այնպես, ղարաբաղյան ուժերի Ջաբրաիլ մտնելու պահին Սաֆարովն այնտեղ չէր կարող լինել: Լռում են նաեւ այն մասին, թե ինչն է ստիպել ղարաբաղյան ուժերին գրավել Ջաբրաիլը: Հայկական կողմը պատրաստել եւ ներկայացրել է Հունգարիայում բոլոր շահագրգռված անձանց պաշտոնական փաստաթղթեր, այդ թվում նաեւ ադրբեջանական փաստաթղթեր` Ջաբրաիլում աֆղան մոջահեդների ռազմակայանների առկայության մասին, որոնք 522 գրոհայիններով օգոստոսի 15-ին տեղակայվել էին այդ շրջանում: Հարավային ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը հատկապես նրանց միացումն էր Ջաբրաիլի գրավման եւ կրակակետերի ճնշման հիմնական պատճառը դարձել հայկական ուժերի հակահարձակման ժամանակ: Այդ փաստը լուսաբանվել է արեւմտյան մամուլում: Այդ ամենին ծանոթանալուց հետո բոլորին ակնհայտ դարձավ, որ պաշտպանության բոլոր կոնստրուկցիաները «պատառաքաղով են գրված ջրի վրա»: Նրա խոսքերով` առեղծվածային է դառնում երկրորդ ադրբեջանցի սպայի «մեկուսացումը» մամուլից: «Եթե երկրորդ հայ սպան բազմիցս հարցազրույց է ունեցել, ապա Անար Ալիեւը, որը վկա է հանդիսանում, ոչ մի անգամ չի հանդիպել ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Դա ձեզ կասկածելի չի՞ թվում»,- նշել է ՀայկԴեմոյանը: Ադրբեջանական կողմը փետրվարյան լսումների ժամանակ փաստաթուղթ է ներկայացրել այն մասին, որ Ալիեւը գլխի լուրջ վնասվածքներ է ստացել եւ բուժվում է Թուրքիայում: Բուժման կուրսը կտեւի 2-3 ամիս: Պարզ է, որ եթե Ալիեւը ներկա գտնվի դատարանում, ապա նա պետք է պատասխանի դատարանի հարցերին` ի տարբերություն Սաֆարովի, որը լռելու իրավունք ունի: Ամենայն հավանականությամբ, դրանից վախենում է դատապաշտպանը, եւ ամեն կերպ ձգտում է պահել նրան դատական գործընթացից դուրս: