15 փետրվարի 2005 - 17:47 AMT
ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՇԵՑՐԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ՔՆՆԻՉՆԵՐԻՆ
«Հենց սկզբից կատարված հանցագործության անմարդկային բնույթը ապշեցրել է ոչ միայն իրադարձություններին տեղյակ լրագրողներին եւ հասարակ քաղաքացիներին, այլ նաեւ հունգարացի քննիչներին, որոնք ամեն անգամ կրկնում էին, թե իրենց գործունեության ընթացքում նման բան չի եղել», օն-լայն հարցազրույցում հայտարարել է Բուդապեշտի դատավարությունում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, կատարված հանցագործության հենց անմարդկային բնույթն է որոշիչ դեր խաղացել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորության մասին բոլոր տեսակի խոսակցությունների մերժման գործում: Հունգարիայում գիտեն, որ Սաֆարովը հայրենիքում ազգային հերոս է հռչակվել, եւ ինչպես ինձ տեղեկացրել են տեղի ուսանողները, սրբացման մասին են ասում նույնիսկ տեղի համալսարաններում սովորող ուսանող իրավաբաններին: Նրա խոսքերով, Հունգարիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս, Ադրբեջանի պաշտոնական արձագանքի փաստերը ներկայացնելուց հետո, այդ թվում օմբուդսմենի խոսքերի, զգացվում է, որ նրանք ուղղակի չեն կարողանում հասկանալ եւ հավատալ, որ դա հնարավոր է: «Հասկանում եք, սապանության դաժանությունը եւ այն արդարացնելու Ադրբեջանի փորձերը արդեն բավարար են կողմնակի դիտարկողին, ղարաբաղյան հակամարտության մանրամասների մեջ չխորանալու համար: Եվ հայկական կողմը նախապատրաստված փաստաթղթերում շեշտը դնում է հենց այդ տեսանկյունի վրա: Մեկ անգամ եւս ավելացնեմ, որ բոլոր այդ փաստերը ուղղակի շոկ են առաջացնում հունագարացիների մոտ: Նույնսիսկ շատ բան տեսած քննիչների մոտ»,-ասել է Հ.Դեմոյանը: «Ես կարծում եմ, որ Բուդապեշտում կատարված հանցագործությունը, կօգնի հայ հասարակությանը համապատասխան հետեւություններ անել: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է մատնվել զանգվածային պսիխոզի կամ ճնշվածության: Եզրակացությունները պետք է լինեն հստակ եւ սկզբունքային: Եվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի բուդապեշտյան միջադեպի օրինակով պետք է գիտակցի, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել: Եվ շատ հնարավոր է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է թիրախ դառնալ, որտեղ էլ գտվի: Մեր դիրքորոշումը պետք է լինի այնպիսին, որ առաջիկայում կասեցնի նման բանի կրկնությունը»,-եզարփակել է նա: