15 փետրվարի 2005 - 19:09 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾԱՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻ ՍԿԶԲԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կկայանա մարտի սկզբին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով` հանդիպման որոշակի ժամկետները քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ առաքելության անդամների տարածաշրջան կատարած հերթական այցի ընթացքում: Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունն այն մասին, թե ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա մարտի 2-ին` Յուրի Մերզլյակովը նշել է, որ, հնարավոր է, ժամկետները ճիշտ են նշված, քանի որ սպասվում էր ադրբեջանական կողմի պատասխանը: