Արմեն Գևորգյանը հուշամեդալ է հանձնել USAID հայկական գրասենյակի ղեկավար Ջեթինդեր Չիմային

Արմեն Գևորգյանը հուշամեդալ է հանձնել USAID հայկական գրասենյակի ղեկավար Ջեթինդեր Չիմային

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին` առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ ՄԶԳ-ն կառավարության կարևոր գործընկերներից է և աջակից է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին:

Նա հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում և համայնքներում ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ, որոնք մի կողմից ուղղված են տեղական կառավարման համակարգի զարգացմանը, մյուս կողմից` համայնքներում տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ըստ փոխվարչապետի` այս բաղադրիչների համադրումն է նաև ծրագրերի արդյունավետության գրավականը: Նա հատկապես առանձնացրեց ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը»:

Փոխվարչապետը նաև ընդգծեց Չ. Ջեթինդերի անձնական ջանքերը և նրան հանձնեց Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ադյունավետ համարեց համագործակցությունը: Անդրադառնալով տարածքների զարգացման խնդրին` նա այդ նպատակի համար կարևորեց ռեսուրսների համախմբումը: Նշելով, որ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն` Չ. Ջեթինդերը վստահություն հայտնեց, որ հետագայում ևս կպահպանվի փոխգործակցության բարձր մակարդակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---