31 օգոստոսի 2012 - 14:26 AMT
Խաչատուր Գասպարյան. Հոգեբաններին պետք է ներմուծել դպրոցներ

Հոգեբաններին պետք է ներմուծել դպրոցներ: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, նման կարծիք հայտնեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

«Հոգեբանները պետք է աշխատեն մանկավարժների, ծնողների հետ, ինչպես նաև աշխատանքներ տանեն դպրոցականների հետ: Այդ դեպքում կրթական դասընթացն ավելի հարթ կընթանա, և երեխաները` հատկապես ավագ դպրոցի աշակերտները ավելի հեշտությամբ կկարողանան հասկանալ միմյանց և հաղթահարել անցումային տարիքի դժվարությունները»,- նշեց նա` հավելելով, որ դա հնարավոր է իրականացնել 12-ամյա կրթության շրջանակում, որը դեռևս վերջնական ձևավորված չէ Հայաստանում: