Հդնկաստանի նախկին նախարարը 18 տարի բանտում կնստի 100 մահմեդականների սպանությանը մասնակցելու համար

Հդնկաստանի նախկին նախարարը 18 տարի բանտում կնստի 100 մահմեդականների սպանությանը մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հնդկաստանի նախկին նախարար և կենտրոնամետ «Բհարատիա Ջանատա» կուսակցության անդամ Մայա Քոդնանին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման 95 մահմեդականների «սպանությանը մեղսակից լինելու» մեղադրանքով 2002թ. Գուջարատ նահանգում զանգվածային բողոքների ժամանակ:

Քոդնանիից բացի գործով անցնում է ևս 31 ֆիգուրանտ:

10 տարի առաջ Գուջարատ նահանգում անկարգություններ տեղի ունեցան, որոնց պատճառը 60 հնդիկ ուխտավորների մահն էր գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով:

Ըստ քննության, Քոդնանին պատասխանատուներից մեկն էր 10-ամյա վաղեմության բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու որոշման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---