Հայաստանը Մոսկվայում Գրքի 25-րդ միջազգային տոնավաճառի կենտրոնական ցուցադրողը կլինի

Հայաստանը Մոսկվայում Գրքի 25-րդ միջազգային տոնավաճառի կենտրոնական ցուցադրողը կլինի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ից 10-ը Հայաստանը Մոսկվայում կմասնակցի Գրքի 25-րդ միջազգային տոնավաճառին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ինեսա Ալմոյանը: Նրա խոսքով` այս տարվա տոնավաճառին Հայաստանը կլինի կենտրոնական ցուցադրողը, որի տաղավարում ներկայացված կլինեն 300 անվանումից ավելի պետական և մասնավոր պատվերով հրատարակված հայկական գրքեր:

10-12 հոգուց բաղկացած հայկական պատվիրակության կազմում Մոսկվա կմեկնի ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչությունը, մանկագիր Էդուարդ Միլիտոնյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը և այլք:

Այս տարի հայկական պատվիրակությունը տոնավաճառում հանդես կգա ծավալուն ծրագրով` կապված Երևանի 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի հետ: Նախատեսված է նաև հայկական նոր ֆիլմերի ցուցադրություն, այդ թվում` ռուսաստանաբնակ ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Օրբելիի կոդը» և «Կոստան Զարյան»:

Հայկական պատվիրակության ծրագրում ներառված են նաև վարպետաց դասեր, դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև հանդիպում հայկական սփյուռքի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---