Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միություն. Սաֆարովին ներում շնորհելը հայերի սպանության խթան է

Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միություն. Սաֆարովին ներում շնորհելը հայերի սպանության խթան է

PanARMENIAN.Net - Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: Միության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Բաքվի այս քայլը ոչ այլ ինչ է, քան հայերի սպանության խթան: Իրավական համակարգը, ամենայն հավանականությամբ, լիովին խափարված է Հունգարիայում, որը խախտելով սեփական օրենքները, դաժան մարդասպանին փոխանցեց մեկ այլ երկրի` առանց երաշխիքների, որ վերջինս կշարունակի կրել իր պատիժը, կամ, գոնե, ներման և հերոսի կոչման չի արժանանա: Նման բան 21-րդ դարի Եվրոպայում չպետք է տեղի ունենար:

Շվեդիայի Հայերի միությունը հաստատակամորեն քննադատում է Ադրբեջանի նախագահի անընդունելի քայլը, ով ոչ միայն ցուցադրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքը, այլ նաև ողջ իրավական համակարգին ուղղված ծաղրանք է հանդիսանում: Այդ քայլով ադրբեջանական ռեժիմը հայերի նկատմամբ ունեցած ատելությունն ու թշնամանքը նոր մակարդակի հասցրեց, միևնույն ժամանակ ձևացնելով, որ ցանկանում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում և հայերի հետ խաղաղ հարևանություն»:

Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միության այս նամակն ուղարկվելու է նաև Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատուն:

Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---