Կանադան 47 ֆիզիկական անձանց և 3 ընկերությունների ներառել է Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների ցուցակում

Կանադան 47 ֆիզիկական անձանց և 3 ընկերությունների ներառել է Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների ցուցակում

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Կանադան նոր պատժամիջոցներ է ընդունել` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը, «Ասադի ռեժիմը շարունակում է դիմել բռնության սեփական ժողովրդի նկատմամբ: Ներկայումս ավելի քան 20 հազար մարդ է սպանվել, 180 հազարը ստիպված էին փախչել հարևան երկրներ»:

Նախարարի խոսքով, «կանադական կառավարությունը 47 ֆիզիկական անձանց և 3 ընկերությունների ներառել է իր պատժամիջոցների ցուցակում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---