ՀՀ ԱԳՆ. Հունգարիայի կառավարությունը կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 1 սեպտեմբերի 2012 - 10:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը 2012թ. օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված և ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռամիլ Սաֆարովի փոխանցումն իրականացվել է առանց հետաձգման: Ավելին, Ադրբեջանի նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, ով արդեն ազատության մեջ է: Հունգարիայի քաղաքային դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման` հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովը և Մարգարյանն այցելել էին Բուդապեշտ` մասնակցելու ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացներին: Հունգարիայի կառավարությունը` որպես հյուրընկալող երկիր, չի կարողացել ապահովել հայ մասնակցի անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, ուստի երկրի իրավական հաստատությունները և դատարաններն արագորեն են գործել հանցագործին արդարադատության առջև կանգնեցնելու համար: Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու և արդարացնելու մասին: Հունգարիայի կառավարությունը չէր կարող իրազեկ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետևանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը: Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը: Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետևողականորեն և մինչև վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը և հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որևէ տարբերակ: Ցավալի է նաև Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձևը: Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |