Մահապարտներն Աֆղանստանում գրոհել են ՆԱՏՕ-ի ռազմակայանը

Մահապարտներն Աֆղանստանում գրոհել են ՆԱՏՕ-ի ռազմակայանը

PanARMENIAN.Net - Վեց խաղաղ աֆղաններ են զոհվել թալիբների կողմից ՆԱՏՕ-ի ռազմակայանի մոտ իրականացրած ահաբեկչության արդյունքում՝ Սաիդաբադում: Զինծառայողների թվում զոհեր չկան, հայտնել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարությունը:

Ըստ տեղական մարմինների, անհայտը պայթեցրել է ռազմակայանի դարպասները՝ ճանապարհ բացելով մյուս գրոհայինների համար, որոնք պայթուցիկով լի բեռնատարում էին: «Նրանք սպանեցին վեց խաղաղ բնակիչների, չորս քաղաքացիական անձանց և հետախուզության երկու աշխատակիցների»,-ասել է այդ նահանգի նահանգապետի ներկայացուցիչ Շահիդուլլա Շահիդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հարձակման համար պատասխանատվությունը, որի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է ռազմակայանի մոտի փողոցային շուկան, ստանձնել են թալիբները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---