Նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայից անցնում է Գերմանիային

Նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայից անցնում է Գերմանիային

PanARMENIAN.Net - Նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում այսօր Ֆրանսիայից անցնում է Գերմանիային: Ֆրանսիայի մեկամսյա նախագահության հիմնական թեման ու միաժամանակ խոչընդոտը Սիրիայի հարցն էր: «Ըստ սիրիական հարցի, ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, Խորհուրդը պառակտված է մնում»,-ասել է Փարիզի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ վերջին ամիսներին Ռուսաստանն ու Չինաստանը երեք անգամ վետո են դրել արևմտյան բանաձևերի վրա, որոնք պատժամիջոցներ էին սահմանում Դամասկոսի դեմ:

Իր նախագահության նախավերջին օրը Ֆրանսիան նախարարական հանդիպում է գումարել Սիրիայի հարցով, որտեղ քննարկվեցին հումանիտար օգնության հարցերը: «Նույնիսկ քննարկման մեջ մեզ չհաջողվեց արդյունքի հասնել»,-խոստովանել է դեսպանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---