ՍԴՀԿ-ն ողջունում է իշխանությունների՝ Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցման որոշումը

ՍԴՀԿ-ն ողջունում է իշխանությունների՝ Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցման որոշումը

PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին հանձնելու Հունգարիայի իշխանությունների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սաֆարովին ներում շնորհելու փաստի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ադրբեջանցի մարդասպան ահաբեկչին պաշտոնական Բաքվին հանձնելու Հունգարիայի իշխանությունների այս ստոր քայլն արժանի է ամենայն պարսավանքի և արգահատանքի: «Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող այս պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց՝ այս կերպ մարտահրավեր նետելով ողջ քաղաքակիրթ աշխարհին, ապացուցելով, որ իր համար ադրբեջանական նավթադոլարները շատ ավելի թանկ են, քան արդարությունը, անմեղ զոհին կացնահարած դահճին արժանի պատիժ տալը: ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման որոշումը, ինչպես նաև հույս հայտնում, որ այսքանով գործընթացը չի ավարտվի, իսկ Սաֆարովը կստանա իր արժանի պատիժը՝ լինի նա Բուդապեշտի բանտում, թե Բաքվի իր տանը: Ադրբեջանական իշխանությունների՝ մարդասպանին իբրև հերոս ընդունելու և մեծարելու փաստն էլ ցույց է տալիս, թե ինչ ֆաշիստական, հայատյաց ու մարդատյաց մթնոլորտ է տիրում մեր հարևան երկրում:

ՍԴՀԿ-ն վստահ է, որ Սփյուռքի կազմակերպական կառույցներն իրենց ողջ ուժով և կարողությամբ կսկսեն պայքարը, որպեսզի ողջ աշխարհն արժանի գնահատական տա Հունգարիայի ուխտադրուժ, իսկ Ադրբեջանի էլ ֆաշիստական քաղաքականությանը: Հատուցման պահը մոտ է…», ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---