1 սեպտեմբերի 2012 - 12:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Հայազն» միությունը և նրան միացած ցուցարարները հյուպատոսության առջև այրեցին Հունգարիայի դրոշը

Երևանում ԱԳՆ-ի առաջ մեկնարկել է ևս մեկ ակցիա, որը կազմակերպել է «Հայազն» միությունը: ԱԳՆ-ի առջև հավաքվել է 100-ից ավել քաղաքացի, ովքեր իրենց բողոքն են արտահայտում երեկ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու և ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ:

Կազմակերպիչներն ընթերցեցին ԱԳՆ ղեկավարին ուղղված նամակը, որտեղ մի քանի կարևոր պահանջներ են ներկայացված: Դրանցից են` տևական ժամանակ կասեցված պահել Հունգարիայի հետ հարաբերությունները, մինչև նրանց իշխանությունները գործնական քայլերով ներողություն չխնդրեն Հայաստանից այս քայլի համար: ՆԱՏՕ-ի հետ չունենալ որևէ առնչություն, չմասնակցել վերջինիս կազմակերպած զորավարծություններից ոչ մեկին, որին կմասնակցեն Ադրբեջանը և նրա դաշնակից որևէ պետություն, այդ թվում` Հունգարիան:

Շարժվելով և հասնելով Երևանում Հունգարիայի հյուպատոսություն, նշելով, որ Հունգարիան երեկ իրեն պահել է «անբարոյականի» պես, ակցիայի մասնակլիցները կոպեկներ նետեցին գետնին փռած հունգարական դրոշի վրա, այնուհետև այրեցին այն:

ՖՈՏՈՇԱՐՔ