ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի խորհրդատուն սեմինար կանցկացնի Հայաստանում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի խորհրդատուն սեմինար կանցկացնի Հայաստանում

PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ընդունել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանին: Նա Հայաստան է ժամանել Դաշնային պահուստային համակարգի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից համատեղ կազմակերպվող «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով հերթական սեմինարի անցկացման կապակցությամբ:

Այն Հայաստանում կազմակերպվող հերթական տարածաշրջանային բնույթի դասընթացն է՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի մասնագետների մասնկացությամբ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Սարգիս Յոգուրջյանը Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես աջակցել է ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգի կայացմանը և միջազգային կառույցներում ինտեգրմանը: ԿԲ նախագահը, մասնավորապես, կարևորել է պարոն Յոգուրջյանի օժանդակությունը ՀՀ կենտրոնական բանկին՝ բանկային վերահսկողական միջազգային չափանիշներիներդրման, ինչպես նաև աշխատակիցների կրթման և վերապատրաստման գործում:

Պարոն Յոգուրջյանը բարձր է գնահատել Կենտրոնական բանկի հետ իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս օժանդակել ԿԲ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներկազմակերպելուն, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանում անցկացվող տարածաշրջանային սեմինարները կկրեն շարունակական բնույթև կներգրավեն մասնակիցների ավելի լայն շրջանակ:

Հանդիպման վերջում, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայացման, ինչպես նաև միջազգային կառույցներումինտեգրման գործում աջակցություն ցուցաբերելու համար, ԿԲ նախագահը Սարգիս Յոգուրջյանին հանձնել է պատվոգիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---