Ադրբեջանցի ազգային մարդասպան Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում են շնորհել

Ադրբեջանցի ազգային մարդասպան Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում են շնորհել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հանդիպել է Հունգարիայից արտահանձնված և Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած Ռամիլ Սաֆարովի հետ, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:

Աբիևը «շնորհավորել է» Ռամիլ Սաֆարովին և մայորի կոչում շնորհել նրան՝ «հաջողություն մաղթելով զինովարական գործունեության ասպարեզում»:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհվել: Որպես բողոքի նշան Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---