Հայ հաքերների հերթական թիրախը. Ադրբեջանի նախագահի կայքը չի գործում

Հայ հաքերների հերթական թիրախը. Ադրբեջանի նախագահի կայքը չի գործում

PanARMENIAN.Net - Հայկական հաքերային Armenian Cyber Army խմբի հարձակումից հետո ադրբեջանցիները փակել են նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az կայքը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ փորձագետիէ հայ հաքերները կատարել են XSS հարձակում` տեղադրելով կայքում Գուրգեն Մարգարյանի նկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Armenian Cyber Army կոտրել էր նաև econews.az կայքը: Դրան հաջորդեց ադրբեջանցի հաքերների հարձակումը Երևանի քաղաքապետարանի կայքի վրա: Նշենք նաև, որ քաղաքապետարանի կայքն այժմ գործում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---