1 սեպտեմբերի 2012 - 15:59 AMT
Մարկ Սաղաթելյան. Այսօր վիրահատությունից հետո առաջին անգամ եմ ոտքի կանգնել

Շոումեն Մարկ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր` իր ծննդյանը օրը, վերջապես ոտքի է կանգնել: Նա գրում է .«Սիրելի ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, ինձ համար իսկական երջանկություն է, որ դուք կաք: Շնորհակալ եմ շնորհավորանքների և այն աջակցության համար, որոնք իմ հանդեպ ցուցաբերել եք 2.5 ամիսների ընթացքում: Այսօր ինձ համար կրկնակի տոն է: Վթարից հետո առաջին անգամ ոտքի եմ կանգնել: Կրկին ծնված մարդու անհաղորդելի զգացում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ կողքիս եք»:

Հունիսի 22–ի գիշերը, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառով 41- ամյա Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մարկ Սաղաթելյանը ստացել էր կմախքի վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի ողերի կոտրվածքներ, կոնքոսկրերի կոտրվածքներ։

Նրան վիրահատել էին, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ գլխուղեղի ցնցում էր, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքներ, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք։