ՌԴ ԱԳ նախարարը ոչ իրավական է կոչել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը գրոհի ենթարկելու սպառնալիքները

ՌԴ ԱԳ նախարարը ոչ իրավական է կոչել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը գրոհի ենթարկելու սպառնալիքները

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատան վրա գրոհելու սպառնալիքները իրավական դաշտից դուրս են: Այս մասին ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Քանի դեռ Ասսանժը գտնվում է Էկվադորի տարածքում, կարծում եմ` ոչ ոք չի փորձի չմտածված քայլերի գնալ, իսկ ապաստանի նկատմամբ իրավունքը պետք է հարգվի»,-հայտարարել է Լավրովը, մեջբերում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Իր հերթին պաշտոնական Լոնդոնը հայտարարում է, որ երբևէ նման սպառնալիքների մասին չի հայտարարել, իսկ օգոստոսի 24-ին Էկվադորի դեսպանատուն է ուղարկել պաշտոնական նամակ` առաջարկելով վերսկսել բանակցությունները Ասսանժին վերահանձնելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---